Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 26, 2007

ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ստեղծված հուղարկավորության պետական հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, տեղեկացնում է, որ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 27-ին, ժամը 18:00-ին, մայրաքաղաքի Ավան թաղամասի Սայաթ-Նովա 8 հասցեում:

Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա ՀՀ Վարչապետին վերջին հրաժեշտի արարողությունը, ժամը 15:00-ին` հուղարկավորության արարողությունը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: