Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 09, 2007


Վաղը՝ ապրիլի 10-ի երեկոյան, երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Իվանովը: Պատվիրակության կազմում Երևան կժամանեն նաև ՌԴ տրանսպորտի նախարար, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինը և այլ պաշտոնատար անձինք:


Ապրիլի 11-ին նախատեսվում են ՌԴ առավարության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Իվանովի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:


Օրվա ընթացքում Սերգեյ Իվանովը և նրա գլխավորած պատվիրակության անդամները կայցելեն նաև Քանաքեռի ՌԴ ՊՆ N21 միջնակարգ դպրոց: