Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 17, 2007

ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շարունակվում են Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական հեռագրերը.

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի շնորհավորական խոսքում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պարտականություններն ստանձնելու կապակցությամբ:

Մենք կիսում ենք Ձեր վիշտը նախկին վարչապետ, Ձեր լավ բարեկամ և գործընկեր Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Սպասում ենք մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին և ակնկալում, որ Դուք Ձեր նպաստը կբերեք այդ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ և արդար անցկացնելու գործին, ինչը լուրջ խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում արիություն ու հաստատակամություն այս նոր պաշտոնում»: