Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 02, 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ այցելելու մարզի հեղեղումներից տուժած մի շարք համայնքներ: Նկատի առնելով, որ գետերի գարնանային վարարումները և հեղեղումները դեռևս շարունակում են վնաս հասցնել մարզի բնակավայրերին ու ենթակառուցվածքներին՝ կամուրջներ, միջպետական ճանապարհահատվածներ և այլն, Սերժ Սարգսյանը մարզի իշխանությունների հետ տեղում կքննարկի ստեղծված իրավիճակում հանրապետական և տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնարկվելիք քայլերը՝ հեղեղումների հետևանքների վերացման, նաև նոր աղետների կանխարգելման ուղղությամբ: