Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 06, 2001
Դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կառավարության անդամների ուղեկցությամբ, կմեկնի Լոռու մարզ: Այցի ընթացքում վարչապետը Սպիտակում, Վանաձորում և Ստեփանավանում ծաղկեպսակներ կդնի 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Այնուհետև կառավարության ղեկավարը կմասնակցի Վանաձորում փախստականների համար կառուցված Տարոն-3 թաղամասի N 11, 12 բնակելի շենքերի շահագործման հանձնման, Ստեփանավանի N 1 միջնակարգ դպրոցի, Պուշկինո գյուղի ութամյա դպրոցի բացման արարողություններին: