Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հուլիս 21, 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ:

Այցի շրջանակներում վարչապետը կծանոթանա Ջերմուկ-Արփա-Սևան թունել տանող ճանապարհի շինարարությանը, նորակառույց «Ռեզորտ» առողջարանի, Ջերմուկի նորակառույց ջրերի գործարանի, ըմպելասրահի հարակից լճակների շինարարության ընթացքին, «Արմենիա» առողջարանի բակում կդիտի շախմատի բացօթյա մրցույթը, այնուհետև կայցելի նորակառույց ճոպանուղի և կծանոթանա Գնդևազի նոր ջրագծի հնարավորություններին: