Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

օգոստոս 18, 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հովնանյանների ընտանիքին` Ժիրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ.

«Խոր վշտով տեղեկացա մեծարգո Ժիրայր Հովնանյանի մահվան մասին:

Արժանիորեն շարունակելով Հովնանյանների հայտնի գերդաստանի բարեգործական ավանդույթները, նա իր ազգանվեր գործունեությամբ անգնահատելի նպաստ է բերել սփյուռքում հայապահպանության և հայրենիքի հետագա զորացման գործին:

ՀՀ կառավարության և իմ անունից խորապես ցավակցում եմ Հովնանյանների ընտանիքին, մերձավորներին ու հարազատներին»: