Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 25, 2001
ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության տասնամյա տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչության աշխատակիցներին, որում մասնավորապես ասված է. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Արտակարգ իրավիճակների վարչության տասնամյա տարեդարձի առթիվ: Ամբողջ աշխարհում ընթացող տնտեսական, արտադրական և մասշտաբային այլ զարգացումների հետևանքով, վերջին շրջանում հաճախակի են դարձել տարերային և տեխնածին աղետներն ու վթարները, որոնք ամեն տարի հանգեցնում են բազմաթիվ մարդկային զոհերի և հսկայական նյութական կորուստների: Այդ ամենը, բնականաբար, խաթարում է պետության և հասարակության զարգացման բնական ընթացքը, ստիպում երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված միջոցների մի զգալի մասը տրամադրել աղետների հետևանքների վերացմանը: Հետևաբեր, արտակարգ իրավիճակներում համապատասխան գործողություններին պատրաստ լինելը պետության ռազմավարական, բնակչության կյանքի պաշտպանվածությանն ու բնական պայմանների ապահովմանն ուղղված ծրագրերի անքակտելի մասն է: Արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումների գլխավոր խնդիրն է ռազմական գործողությունների, խոշոր տարերային — տեխնածին աղետների, վթարների ժամանակ բնակչության պաշտպանությունը: Գործունեության տասը տարիների ընթացքում արտակարգ իրավիճակների վարչությունը պատվով է կատարել իր առջ— դրված այդ խնդիրները: Ներկայումս արտակարգ իրավիճակների վարչությունն իր ուրույն տեղն է գտել մեր պետության պետական կառավարման համակարգում: Շնորհավորելով Արտակարգ իրավիճակների վարչության տասնամյա տարեդարձը, վստահ եմ, որ վարչությունն այսուհետ —ս կկատարի իր առջ— դրված խնդիրները — իր արժանի ներդրումը կունենա մեր նորաստեղծ պետության կայացման գործում»: