Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 20, 2007

ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին` Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների սերտ փոխգործակցությունը մեծապես նպաստում է ռուս-հայկական բազմակողմանի գործընկերային հարաբերությունների բարձրացմանը որակական նոր մակարդակի: Համոզված եմ, որ Ձեր առաջիկա առաջին պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ փոխշահավետ կապերի զարգացման համար` նախ և առաջ առևտրատնտեսական համագործակցության բնագավառում:

Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում` ի շահ Հայաստանի Հանրապետության և բարեկամական ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման»: