Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 22, 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո Զուրաբ Թեմուրի,

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Մեծ կարևորություն տալով Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ կապերի զարգացմանը և բարձր գնահատելով Ձեր անձնական ներդրումն այդ կապերի ամրապնդման գործում, ցանկանում եմ ընդգծել, որ Ձեր ակտիվ աջակցությունը` մեր երկրների միջև հարաբերությունների խորացմանը, բազմակողմանիորեն նպաստում է համագործակցության որակի ու մակարդակի հետևողական բարձրացմանը:

Օգտվելով այս հաճելի առիթից, սրտանց մաղթում եմ Ձեզ` թանկագին Զուրաբ Թեմուրի, քաջառողջություն, բարօրություն և նորանոր հաջողություններ Ձեր դժվարին պետական գործունեության մեջ, իսկ Վրաստանի եղբայրական ժողովրդին` խաղաղություն, երջանկություն ու բարեկեցություն»: