Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 02, 2007

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մանկապարտեզի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման», «Երևան քաղաքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի համար ալյումինե շերտավարագույրների պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման», ինչպես նաև «Հեռուստամարաթոն-2007»-ի համար տեսաֆիլմերի պատրաստում» ծրագրերը:

Հաստատվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցու կոնստրուկցիաների ուժեղացման և վերանորոգման երկրորդ փուլի աշխատանքների իրականացում», ՀՀ ԳԱԱ «Պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Հայկական հարցի, հայոց ցեղասպանության և Սփյուռքի պատմության վերաբերյալ գրականության ստեղծում` «Մեսրոփ Արքեպիսկոպոս Աշճեան» մատենաշարով», «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Թալինի N 2 մանկապարտեզում տեղակայված մանկական կենտրոնի մասնաշենքի վերանորոգում» ծրագրերը:

Նիստում քննարկվել և հաստատվել են նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր ևս: