Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 06, 2007

ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների մարզիկներին ու մարզիչներին

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների սիրելի մարզիկներ ու մարզիչներ,


Այստեղ` Հայրենիքում, մենք արդեն գիտենք Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջնարդյունքի մասին: Գիտենք փայլուն ավարտի ու դժվարին հաղթանակների մասին: Գիտենք մեր սպասումների արդարացման և անմնացորդ պայքարելու անխուսափելի ելքի մասին:


Դժվար ստացվեց առաջնության ընթացքը: Նույնիսկ հոռետեսական կանխագուշակությունների վկա եղանք: Սակայն մինչև վերջ նվիրվելու և անպայմանորեն հաղթելու անսահման ձեր ձգտումը կրկին անգամ վկայեց, որ անպարտելի է հաղթական ոգին, անընկճելի է ամուր հավատը:


Սիրելի մարզիկներ և մարզիչներ,


Շնորհավորում եմ ձեզ Եվրոպայի շախմատի թիմային առաջնության ընթացքում ցույց տված աննկուն կամքի ու հրաշալի արդյունքների համար: Հպարտ եմ ձեզնով ու հավատում եմ ձեր բոլոր ապագա հաղթանակներին: