Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 20, 2007

Դոնեցկի հանքահորում տեղի ունեցած վթարի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչին, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վիկտոր Ֆյոդորովիչ,

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Դոնեցկի Զասյադկոյի անվան հանքահորում տեղի ունեցած վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ:

Ուկրաինայի ժողովրդի համար ողբերգական այս օրը անկեղծորեն վշտակցում և սգում ենք Ձեզ հետ միասին:

Խնդրում եմ մեր ցավակցությունները հաղորդել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին»: