Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 23, 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ճարտարապետների միության կազմավորման 70-ամյակի և միության 16-րդ համագումարի բացման կապակցությամբ

Հարգելի ճարտարապետներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի ճարտարապետների միության կազմավորման 70-ամյակի և միության 16-րդ համագումարի բացման կապակցությամբ:

Հայկական ճարտարապետության առջև մեր օրերում նոր խնդիրներ են դրված, որոնք առավել ջանքեր են պահանջում: Լայն թափ առնող շինարարության ներկա պայմաններում, երբ գոյություն ունի ճարտարապետի աշխատանքի հանդեպ աճող պահանջարկի բավարարման խնդիր, մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն շարունակել և զարգացնել հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները: Համոզված եմ, որ տասնամյակների իր փորձով ու մարդկային ներուժով` Հայաստանի ճարտարապետների միությունը մեծ դեր ունի այս գործում: Վստահ եմ` համատեղ ուժերով մենք կարողանալու ենք հասնել ավելի բարեկարգ ու բարետես բնակավայրեր ունենալու մեր նպատակին:

Կրկին շնորհավորում եմ բոլոր ճարտարապետներին` Հայաստանի ճարտարապետների միության կազմավորման 70-ամյակի կապակցությամբ, իսկ միության 16-րդ համագումարի պատվիրակներին ցանկանում եմ արդյունավետ աշխատանք` ի նպաստ միության հզորացման և ի շահ մեր պետության: