Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 15, 2002
Մարտի 18-22-ը Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մոնթերեյ քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի «Զարգացման ֆինանսավորում» համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մոնթերեյ կմեկնի ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ֆինանսների և էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի նախարարներ Վարդան Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, Մեքսիկայի Միացյալ Նահանգներում և Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Մելիք-Շահնազարյանը, կառավարության աշխատակազմի արտաքին կապերի ու տեղեկատվության վարչությունների աշխատակիցներ: Պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվելիք այդ համաժողովին, որին ներկա կլինեն միջազգային խոշոր ֆինանսական կազմակերպությունները ևս, նախատեսվում է քննարկել աշխարհում զարգացման խթանմանն ուղղված քայլերը, որոնցից կարևորագույնը հնարավորությունների, ֆինանսական ռեսուրսների համախմբումն է այդ նպատակին ուղղելու համար: Օրակարգում կլինեն աղքատության վերացման, կայուն տնտեսական աճի ապահովման, միջազգային ֆինանսական ու տեխնիկական համագործակցության ակտիվացման, համընդգրկուն և արդար գլոբալ տնտեսական համակարգին անցման ճանապարհին զարգացման աջակցման և այլ հարցեր: Համաժողովի ընթացքում կլինեն բարձր մակարդակի — նախարարական մակարդակի նիստեր, միջոցառման ընդհանուր թեմայի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ: Մարտի 22-ի լիագումար նիստի ընթացքում նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը: Իսկ մինչ այդ, համապատասխան աշխատանքային խմբերի նիստերի ժամանակ զեկուցումով հանդես կգան ՀՀ ֆինանսների — էկոնոմիկայի ու արդյունաբերության — առ—տրի նախարարները: Համաժողովի արդյունքներով նախատեսվում է ընդունել Մոնթերեյի կոնսենսուսային վերջնական փաստաթուղթ՝ զարգացման ֆինանսավորման վերաբերյալ: Համաժողովից դուրս ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տնօրեն Մարկ Մալոխբրաունի — Պարենի — գյուղատնտեսության կազմակերպության տնօրեն Ժակ Դիոֆի հետ: