Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 15, 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարար, միլիցիայի գնդապետ Վլադիմիր Նաումովին, որը նաև ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահն է: Պրն Նաումովը և հանդիպմանը ներկա իր հայ գործընկեր ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը վարչապետին ներկայացրին մինչ այժմ երկու երկրների ՆԳ նախարարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը, ընդգծելով, որ այդ ընթացքում երբեք խնդիրներ չեն ծագել և փոխգործակցությունը զարգացել է միանգամայն արդյունավետորեն: Նախարարները նաև տեղեկացրին երևանյան հանդիպման ընթացքում միմյանց հետ ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքների մասին, նշելով, որ մշակվել են փոխհարաբարությունների զարգացմանն ուղղված հետագա քայլերը, ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: