Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 21, 2008

Հայաստանի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Համոզված եմ, որ Ձեր փորձն ու բարձր մասնագիտական պատրաստվածությունը կնպաստեն բարձրագույն պետական պաշտոնում` Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովմանը, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդմանն ուղղված Ձեր բարեհաջող գործունեությանը:

Գոհունակությամբ եմ նշում մեր պետությունների միջև փոխըմբռնման ու վստահության բարձր մակարդակը, երկկողմ համագործակցության ակտիվ բնույթը, որն այսուհետ ևս կզարգանա ու կամրապնդվի` կառուցողական, փոխշահավետ գործընկերության ոգով:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Սերժ Ազատի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: