Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 22, 2008

Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը: Ուղերձում, մասնավորեպես, ասված է.

«Մեծ հաճույքով հղում եմ Ձեզ ջերմագին շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր այս վեհ առաքելությունն իրագործելու և հայ ժողովրդի հետագա առաջընթացին ու բարգավաճմանն ուղղված Ձեր ջանքերում:

Օգտվելով առիթից` կցանկանայի գոհունակություն հայտնել մեր երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Ակնկալում եմ գործակցել Ձերդ գերազանցության հետ` հետագայում ևս զարգացնելու բարեկամական կապերն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջև և նոր ազդակ հաղորդելու մեր հարաբերություններին բոլոր ոլորտներում` ի շահ մեր ժողովուրդների»: