Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 26, 2008

Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի կառավարությանը և ժողովրդին:

Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում երկու երկրների ամուր, խորը և ընդլայնվող կապերն ու կառուցողական համագործակցությունը կշարունակեն զարգանալ, ինչպես նաև կբազմապատկվեն երկու ժողովուրդների բարեկամական շփումները:

Մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին` երջանկություն և բարեկեցություն, հրավիրում եմ Ձեզ այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն»: