Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 28, 2008

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Պարոն Սարգսյան,

Խնդրում եմ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Տասնհինգ տարուց ավելի է, ինչ Արժույթի միջազգային հիմնադրամը հաջող համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` տնտեսության արագ աճի խթան հանդիսանալով և նպաստելով աղքատության նվազեցմանը: Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հովանավորված ծրագրերի և տրամադրված տեխնիկական օգնության միջոցով Հայաստանում իրականացվեցին հեռանկարային կառուցվածքային բարեփոխումներ, որոնք նկատելի տնտեսական աճի արդյունք հանդիսացան: Հիմք ընդունելով անցյալ տարի հոկտեմբերին Վաշինգտոնում կայացած մեր զրույցը, ես համոզված եմ, որ լավ հարաբերությունները կշարունակվեն նաև Ձեր պաշտոնավարման ժամանակ: Մեր կողմից, ես կցանկանայի հաստատել, որ մենք պատրաստ ենք շարունակելու Ձեր կառավարության հետ սերտ համագործակցությունը` տնտեսական աճի բարձրացման ուղղությամբ:

Թույլ տվեք ցանկանալ նորանոր հաջողություններ` Ձեր ստանձնած նոր պաշտոնում»: