Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 28, 2008

Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ուկրաինայի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Բարձր գնահատելով Ձեր անձնական ներդրումը մեր երկրների բարեկամության ու համագործակցության զարգացման գործում, վստահություն եմ հայտնում, որ Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան փոխադարձ վստահության և աջակցության ոգով:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ` մեծարգո Սերժ Ազատի, քաջառողջություն և ծանրակշիռ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին` խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»: