Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 01, 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը հունիսի 1-ի‘ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հարգելի մանկավարժներ, ծնողներ, անչափ սիրելի երեխաներ, պետության զարգացման և հասարակության ապագայի համար վիճարկելի չէ երեխաների վճռորոշ դերը. «Ազգ, ասա, ո՞րն է քո ներկա սերունդը և ես կասեմ ինչպիսին է քո ապագան», - Նժդեհի ուսանելի այս խոսք-բանաձևը պետք է դառնա մեզ ուղեկից, ապրելակերպ, մտածողության ձև, աշխատանքի ոճ և սերունդների հաջորդականության հիմք: Սիրելի երեխաներ, այս ամենը ձեր մեջ տեսնելու խորը լավատեսությամբ շնորհավորում եմ բոլորիդ՝ երեխաների պաշտպնության միջազգային օրվա առթիվ: Ձեզ անհոգ մանկություն և պատանեկություն եմ ցանկանում: Օգտվելով առիթից, որ այսօր հանրապետության շուրջ 47 հազար շրջանավարտներ առաջին քննությունն են հանձնում, շնորհավորում եմ նաև նրանց և ցանկանում հետագա հաջողություններ: Սիրելի երեխաներ, ճիշտ ապրեք ներկան, քանի որ միայն այսպես կարելի է իմաստավորել անցյալը և կանխորոշել ապագան: Հաճախ տարբեր առիթներով լսում ենք, որ ապագան պատկանում է երեխաներին, հավատացած եղեք, որ ամեն ինչ արվում է ձեզ արժանապատիվ ներկա ապահովելու, եղած դժվարությունները հաղթահարելու, ձեր ստեղծագործական ներուժի զարգացմանը նեցուկ դանալու համար: