Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 08, 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին: Քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական, քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր, այդ թվում՝ ԼՂՀ-ում առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված: Երկու հանրապետությունների կառավարությունների համագործակցությունը գնահատվել է դրական: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Սփյուռք համաժողովի արդյունքում ԼՂՀ-ում իրականացվելիք առաջիկա ծրագրերին: