Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 11, 2008

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, շարունակվում են շնորհավորական հեռագրեր ստացվել Սերժ Սարգսյանի անունով:

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա հիմնված հայ-ուզբեկական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն ամրապնդվել` ի շահ երկու երկրների:

Օգտվելով առիթից, ուզում եմ մաղթել Ձեզ` հարգելի Սերժ Ազատի, քաջառողջություն և հաջողություններ` Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: