Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 15, 2008

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, շարունակում են շնորհավորական հեռագրեր ստացվել Սերժ Սարգսյանի անունով:

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ընդունեք իմ լավագույն բարեմաղթանքները` կարևոր այդ պաշտոնում Ձեր գործունեության հաջողության համար:

Լիահույս եմ շարունակելու համագործակցությունը Ձերդ գերազանցության հետ` մեր երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու համար»: