Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 25, 2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ և ՀՀ առողջապահության բնագավառում ունեցած երկարամյա անբասիր գործունեության ու ներդրած ավանդի համար, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանն այսօր պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: