Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 01, 2008

ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 3-ին կմեկնի Ռումինիա` մասնակցելու Բուխարեստում հրավիրված Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին: Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Եղիշե Սարգսյանը, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ղեկավարներ:

Այցի շրջանակներում, ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ երկրների ղեկավարների աշխատանքային ճաշին, որի ընթացքում տեղի կունենա «Եվրատլանտյան գործընկերություն. 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին դիմակայում» խորագրով քննարկում:

Բուխարեստում նախատեսվում է նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հայաստանի կառավարական պատվիրակությունը նույն օրը կվերադառնա Երևան: