Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 14, 2008

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Համաշխարհային բանկի Հայաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Վրաստանի, Իսրայելի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Նիդերլանդների, Ռումինիայի և Ուկրաինայի հարցերով գործադիր տնօրեն Հերման Վիջֆելսը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Պատիվ ունեմ հղելու Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Դուք ստանձնել եք հույժ կարևոր պարտականություններ, և ես լիահույս եմ, որ աշխատանքի ընթացքում Ձեզ կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն և սատարում։

Թե Ձեզ և թե Հայաստանի համար այժմ բուռն զարգացումներով լի ժամանակներ են, և ես երջանիկ եմ, որ ի զորու եմ առաջարկելու իմ անձնական աջակցությունն ու համագործակցությունը` հենց այն պահին, երբ պետական ծառայության այս նոր փուլում Դուք ստանձնում եք վարչապետի պաշտոնը։

Ներկայիս գերազանց համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և Ձեզ հետ շարունակելու ակնկալիքով և անկեղծ հարգանքով` Հերման Վիջֆելս»: