keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հուլիս 22, 2002
ՀՀ վարչապետի որոշման համաձայն, վարչապետի շնորհակալագրերով խրախուսվել են Սմբատ Լպուտյանը՝ Հայաստանի շախմատային ակադեմիայի հիմնադրման բնագավառում ունեցած վաստակի, ակտիվ գործունեության ու ներդրած ավանդի համար, ինչպես նաև Նշան Քեշիշյանը և Արմեն Համբարձումյանը՝ Լոս Անջելեսի հայկական շախմատային դպրոցի հիմնադրման բնագավառում ունեցած վաստակի ու ակտիվ գործունեության համար: Շնորհակալագրերը,ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պարգևատրվածներին հանձնել է կիրակի՝ հուլիսի 21-ին, Ծաղկաձորի մարզահամալիրում, որտեղ մանկապատանեկան մրցաշարում ուժերն էին չափում Հայաստանի և Լոս Անջելեսի հայ շախմատիստները: Խաղի ավարտից հետո, հաղթողներին և մրցույթի բոլոր մասնակիցներին վարչապետը հուշանվերներ է հանձնել՝ համոզվածությամբ, որ վաղը նրանք միջազգային մրցաշարերում ավելի մեծ հաղթանակներ են նվաճելու: