Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 20, 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատուն և Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ՀՀ կառավարության ու անձամբ իր անունից ցավակցություն հայտնել Չինաստանի ժողովրդին` այդ մասին գրառում կատարելով դեսպանատանը բացված սգո մատյանում: