Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 20, 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Ավետիսյանը ազատվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարդան Արամյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:

Համառոտ կենսագրական տվյալներ

Վարդան Արամյանը ծնվել է 1975թ.-ին Երևանում:

1997թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում:

2004թ. տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցում է անցել ԹԱՖԹՍ Համալսարանի (ԱՄՆ - Բոստոն) Ֆլետչերի դպրոցում:

1999թ. մայիսից մինչև 2006թ. դեկտեմբերը պաշտոնավարել է ՀՀ կենտրոնական բանկում որպես դրամավարկային քաղաքականության վարչության, բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ, իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ, արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ:

2006թ. դեկտեմբերից մինչև նշանակումը եղել է ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի անդամ (Հայաստանի ներկայացուցիչ):

2007թ.-ից դասավանդում է Ֆրանսիական համալսարանում:

Ամուսնացած է: