Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 25, 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մար•արյանն ընդունեց Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախա•ահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլուն և նրա •լխավորած պատվիրակությանը: ոհունակությամբ նշելով վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև փոխադարձ կապերի աշխուժացման փաստը, վարչապետ Անդրանիկ Մար•արյանը հավաստեց, որ դա լավ նախադրյալներ է ստեղծում ինչպես ընդհանուր տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ հիմնախնդիրների արդյունավետ քննարկման և լուծման համար: Մասնավորապես, անդրադառնալով ջավախահայության խնդիրներին, վարչապետը վերստին հաստատեց դրանց լուծման որոշակի ծրա•րի անհրաժեշտությունը, որին Հայաստանի կառավարությունը պատրաստ է հնարավորինս իր աջակցությունը ցուցաբերել: Անդրանիկ Մար•արյանը ուշադրություն հրավիրեց հատկապես Ջավախքում աշխատատեղերի ստեղծման, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, հումանիտար բնույթի հիմնահարցերի լուծման վրա: Ջավախքի նահան•ապետ Թեյմուրազ Մոսիաշվիլին շնորհակալությամբ ընդունելով Հայաստանի վարչապետի այդ մոտեցումը, ներկայացրեց սեպտեմբերի սկզբներին Վրաստանի կառավարության ընդունած Ջավախքի նահան•ի սոցիալ-տնտեսական զար•ացման ծրա•րի հիմնական դրույթները՝ նշված բոլոր ոլորտներում նախատեսված միջոցառումներով ու ֆինանսավորման աղբյուրներով, որի իրա•ործման համար նախա•ահ Էդ. Շեվարդնաձեն որոշակի հանձնարարականներ է տվել բոլոր նախարարություններին ու •երատեսչություններին: Զրույցի ընթացքում վարչապետն առաջարկեց դիտարկել նաև Ախալքալակում ՀՀ հյուպատոսության բացման առաջարկությունը՝ համատեղ ծրա•րի կատարման ընթացքին ավելի մոտիկից հետևելու նպատակով: Հանդիպումից հետո Ջավախքի նահան•ապետ Թեյմուրազ Մոսիաշվիլին կառավարությունում լրա•րողների հետ հանդիպմանը մանրամասնեց նահան•ի զար•ացման ծրա•իրը և պատասխանեց նրանց հարցերին: