Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 19, 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի բարեփոխումների, վարչարարության զարգացման ուղղությունների, դրանց ընթացքի ու արդյունքների քննարկման նպատակով ստեղծված Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի (ԵՎԲԱԽ) կազմում ընդգրկվել են` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տ. Դավթյանը, ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վ. Ներսիսյանցը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վ. Բարսեղյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ա. Չիլինգարյանը և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Շաբոյանը: Խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: