Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

օգոստոս 27, 2008

Ղրղզստանում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ինքնաթիռային վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Իգոր Չուդինովին, որում, մասնավորապես, ասված է.

«ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խոր ցավակցություն եմ հայտնում «Մանաս» միջազգային օդանավակայանի մոտ «Բոինգ 737» ինքնաթիռի աղետի ենթարկվելու կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհեր է խլել:

Անկեղծորեն ցավակցելով տեղի ունեցածի համար, Ղրղզստանի Հանրապետության համար ծանրագույն այս պահին վշտացած ենք Ձեզ հետ միասին»: