keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հոկտեմբեր 28, 2002
Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Կասյանովին, որտեղ մասնավորապես ասված է. «Մեծարգո Միխայիլ Միխայլովիչ ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով մեծաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: Խորապես ցնցված լինելով միանգամայն անմեղ մարդկանց կորստի իրողությունից, ձեզ եմ հղում մեր ցավակցության, անկեղծ կարեկցանքի խոսքերը բոլոր նրանց, ում բաժին է հասել սարսափելի այդ դժբախտությունը: Ռուսաստանի Դաշնության ժողովրդի համար այս դժվարին պահին, ձեզ հետ միասին ապրելով այդ մեծ վիշտը, խնդրում եմ մեր ցավակցությունները հաղորդել զոհված պատանդների ընտանիքներին և հարազատներին»: