Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 11, 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Ահարոն Չիլինգարյանը և Արթուր Աֆրիկյանը նշանակվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ` ազատվելով համապատասխանաբար ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալի և ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոններից: Արմեն Ալավերդյանը և Արթուր Օսիկյանը նշանակվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ` ազատվելով ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոններից: Արտակ Շաբոյանը նշանակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների պետի տեղակալ` ազատվելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի տեղակալի պաշտոնից: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել նաև Արտաշես Բեյբությանը:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ, Ռուբիկ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից: