Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 12, 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են`«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Հույս» մանկատան բարեկարգում», «ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի մսուր-մանկապարտեզի հիմնանորոգման նախագծում», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ճանապարհածածկի փորձարկում» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի «Հադրութ ՇԲՄ» փակ բաժնետիրական ընկերության կահավորում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մեռոնօրհնեքին մասնակցող հյուրերի համար արծաթե կրծքանշանների և արույրե հուշամեդալների պատրաստման աշխատանքների իրականացում» ծրագրերը:

Ամերիկայի հայ օգնության ֆոնդ բարեգործական կազմակերպության «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է` սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին:

Նիստում հաստատվել են նաև Ամերիկահայ բժշկական խնամքի բարեսիրական ընկերակցության կողմից իրականացվող «Դիլիջանի հակատուբերկուլյոզային մանկական առողջարանի» և «Առողջ ապագա բժշկական կենտրոնի» ճաշարանային և սպորտային մասնաշենքերի կապիտալ վերանորոգման և ջրամեկուսացման ու ջրահեռացման աշխատանքների իրականացում», «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Վարդենիսի տարածաշրջանի Շատվան համայնքի տարածքում արտեզյան հորի հորատում» ծրագրերը:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: