keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հոկտեմբեր 31, 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյաի հետ։ Վարչապետը շնորհավորել է նախագահին ԼՂՀ նոր կառավարության ձևավորման առիթով և հույս հայտնել, որ գործադիր իշխանության նորանշանակ կազմը հաջողությամբ կշարունակի երկրի կայունության ամրապնդման, տնտեսության վերականգնման և ժողովրդավարության զարգացման ընտրված ուղին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀՀ և ԼՂՀ 2003 թ. պետական բյուջեների ձևավորման ընթացքին, մի շարք ոլորտներում երկու կառավարությունների համագործակցությանը։