keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
դեկտեմբեր 06, 2002
Վաղը դեկտեմբերի 7-ին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կառավարության անդամների ուղեկցությամբ, կմեկնի Լոռու մարզ։ Այցի ընթացքում վարչապետը Սպիտակում, Վանաձորում և Ստեփանավանում իր հարգանքի տուրքը կմատուցի և ծաղկեպսակներ կդնի 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։ Այնուհետև կառավարության ղեկավարը կծանոթանա աղետի գոտում ընթացող շինարարական աշխատանքներին, կմասնակցի Ստեփանավան քաղաքում մանկապարտեզի, Գուգարք գյուղում բնակելի շենքերի բացման արարողություններին։