Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 06, 2002
Առևտրի համաշախարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը նվիրված գլխավոր խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Ժնև։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են առևտրի և տնտեսական զարգացման, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը, կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահը, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, Հայաստանում Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալության ղեկավարը, ՀՀ կառավարության աշխատակազմի և Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարության պատասխանատու աշխատակիցներ։