Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 18, 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետը Նոր տարվա և Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շնորհավորանքներն ու հայրապետական օրհնությունն է փոխանցել վարչապետին և կառավարության բոլոր անդամներին։ Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին ու համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում‘ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց, անժամկետ գործածության իրավունքով փոխանցված Հայորդաց տները սեփականության իրավունքով եկեղեցուն հանձնելու խնդիրը, որի համար վարչապետը հանձնարարել է հարցն ուսումնասիրել և հնարավորին կարճ ժամկետում լուծել։ Հանդիպման ժամանակ երկուստեք ընդգծվել է պետության և եկեղեցու միջև արդյունավետորեն զարգացող համագործակցությունը և վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացված որոշակի քայլերը։