Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 06, 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ականավոր գիտնական, մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունու մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ: