Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունվար 27, 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի կատարման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների բաժնի տնօրեն Դոննա Մ. Դաուսեթ-Կոիրոլոն պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
Այսօր երեկոյան «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցային համալիրում կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուշամեդալը հանձնել է տիկին Դոննա Մ. Դաուսեթ-Կոիրոլոյին, հրաժեշտից առաջ շնորհակալություն հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ այդ պաշտոնում նրան փոխարինող Ասադ Ալամի հետ ՀՀ կառավարության փոխգործակցությունը նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի։