Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունվար 29, 2009

Նախարարական պետաիրավական կոմիտեի այսօրվա նիստում հավանության արժանացած օրինագծերի փաթեթն այնուհետ քննարկվել է ՀՀ կառավարության արտահերթ նիստում։ Գործադիրը քննարկել և հավանություն է տվել օրակարգում ներառված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին։
Որոշվել է հիշյալ օրինագծերի փաթեթի քննարկումը համարել անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ ԱԺ։