Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 07, 2003
Կանանց միջազգային տոնի‘ մարտի 8-ի առթիվ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության կանանց, որում մասնավորապես ասված է. «Սիրելի կանայք, անուրանալի է ձեր դերը մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ։ Այսօր էլ դուք նույնպիսի նվիրումով շարունակում եք ձեր ավանդն ունենալ սերունդների հայեցի դաստիարակության, պետության արժանի քաղաքացիների ձևավորման, ազգային արժեքների պահպանման գործում։ Գնալով մեծանում է ձեր դերակատարությունը պետական և հասարակական կյանքի‘ կրթության, գիտության, առողջապահության և այլ ոլորտներում։ Ավանդաբար մեծ է եղել և այսօր էլ չափազանց զգալի է հայ կնոջ դերը նաև ընտանիքի ամրության պահպանման, հասարակության մեջ բարության և հանդուրժողականության մթնոլորտի հաստատման գործում։ Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի‘ մարտի 8-ի առթիվ, մաղթում եմ անսահման սեր, առողջություն, երջանկություն և ընտանեկան ջերմություն»։