keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
մարտ 14, 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ցավակցական հեռագիրը Սերբիայի վարչապետ Զորան Ջինջիչի ողբերգական մահվան կապակցությամբ «Այս օրերին, երբ Սերբիայի և Չեռնոգորիայի պետական մարմինների բոլոր շենքերի վրա խոնարհված է պետական դրոշը, երբ ամբողջ սերբ ժողովուրդը սգում է վարչապետ Զորան Ջինջիչի ողբերգական մահը, Հայաստանի Հանրապետության կառավարության և ամբողջ հայ ժողովրդի անունից մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում պարոն Ջինջիչի ընտանիքին, նրա հարազատներին, գործընկերներին և բարեկամ սերբ ժողովրդին։ Սերբիայի համար չափազանց ծանր այս պահին համբերություն և տոկունություն ենք մաղթում նրանց։ Հավատացած ենք, որ համընդհանուր դատապարտման արժանի այդ ոճրագործությունը, որի զոհը դարձավ երկրի վարչապետը, կբացահայտվի, և անմարդկային այդ արարքի հեղինակները կկրեն օրենքով սահմանված ամենախիստ պատիժը»։