keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
մարտ 26, 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեցին հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի առանձին դրույթներ, լսվեցին ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի անդամների որոշակի նկատառումներն ու առաջարկությունները։ Վարչապետի կողմից հանձնանժողովի անդամներին ու համապատասխան նախարարություններին հանձնարարականներ տրվեցին ծրագրի շուրջ հետագա աշխատանքները շարունակելու համար։