Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 19, 2009
Պաշտոնական լրահոս

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին։
ՀՀ վարչապետը կարևորել է ՀՀ-ԼՂՀ համագործակցությունը և ֆինանսատնտեսական ճգնաժամի մեղմման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների կատարած քայլերը։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԼՂՀ-ում ընթացող տնտեսական բարեփոխումների վերաբերյալ։
ԼՂՀ նախագահը նշել է, որ հայաստանցի գործընկերների աջակցությամբ համատեղ ծրագրերի կազմակերպումը ձևավորել է արդյունավետ գործակցություն և արձանագրել շոշափելի արդյունքներ։
Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։