keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
մարտ 27, 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ Շնորհավորում եմ հայ բեմի բոլոր գործիչներին, թատերասեր հասարակայնությանը՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Անգնահատելի է թատրոնի, թատերական աշխարհի գործիչների դերը հայ ժողովրդի հասարակական և մշակութային կյանքում: Ամենածանր ժամանակներում անգամ՝ բեմին ու արվեստին իրենց անմնացորդ նվիրվածությամբ, նրանք կարողացել են հանդիսատեսի մեջ վառ պահել հույսի, լավատեսության կայծերը, հավատը ապագայի նկատմամբ: Թատերական գործիչների այսօրվա սերունդը՝ հավատարիմ իր կոչմանը, շարունակում է այդ առաքելությունը: Կառավարությունը հնարավորինս աջակցել և աջակցում է թատերական բնագավառի զարգացմանը՝ համոզվածությամբ, որ կարճ ժամանակ հետո մինչ այժմ եղած դժվարությունները ետևում կմնան: Կրկին շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ, թատերաշխարհի բոլոր նվիրյալներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ՝ հանուն հայ բեմի հարատևման: