Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 03, 2009
Պաշտոնական լրահոս

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Օննո Էլդերենբոսին` մեր երկրում չորսամյա դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում հայ-նիդերլանդական կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար` հույս հայտնելով, որ այսուհետ ևս պարոն Օննո Էլդերենբոսը կշարունակի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը միտված առաքելությունը։